Պուտին․ Աճում է ռուսական դիվանագիտության դերը Բաքվի եւ Երեւանի միջեւ վիճելի հարցերի կարգավորման համար

353

Հայ-ադրբեջանական սահմանին վերջին բախումները ցույց տվեցին, որ այդ տարածաշրջանում իրավիճակը դեռ մինչեւ վերջ չի հանդարտվել։

Այդ պայմաններում աճում է ռուսական դիվանագիտության դերը՝ դրա հետագա կարգավորման համար։

Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով ռուսական ԱԳՆ կոլեգիայի նիստում։

Պուտինը նշել է, որ մեկ տարի առաջ Մոսկվայի ակտիվ միջնորդական ջանքերի շնորհիվ դադարեցվեց ռազմական հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում։

«Սակայն վերջին փոխհրաձգությունները հայ-ադրբեջանական սահմանին ցույց տվեցին, որ իրավիճակն այդ տարածաշրջանում դեռ լիարժեքորեն չի հանդարտվել։ Կայունության ապահովման համար ծայրահեղ պահանջված են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ջանքերը՝ որպես կրակի դադարեցման եւ խաղաղ բնակչության անվտանգության երաշխավորներ»,- ասել է Պուտինը։

Նա նաեւ հավելել է, որ աճում է ռուսական դիվանագիտության դերը Բաքվի եւ Երեւանի միջեւ վիճելի հարցերի կարգավորման համար։

Փոխանցում է Սպուտնիկ կայքը։

Նախորդ հոդվածըԵրկրի՛ն է պետք. «ՉԻ»
Հաջորդ հոդվածըՋերարդ․ Երջանիկ կլինեի, եթե Կլոպը ցմահ պայմանագիր կնքեր «Լիվերպուլի» հետ