Ջերարդ․ Երջանիկ կլինեի, եթե Կլոպը ցմահ պայմանագիր կնքեր «Լիվերպուլի» հետ

352

Անգլիական «Աստոն Վիլայի» նորանշանակ գլխավոր մարզիչ, «Լիվերպուլի» եւ Անգլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդը խոսել է լիվերպուլյան թիմի գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին։

«Իմ նշանակումից հետո Յուրգեն Կլոպը գրեց, որ անհամբեր սպասում է «Լիվերպուլի» եւ «Աստոն Վիլայի» հանդիպմանը, որպեսզի գրկախառնվի։

Ես երբեք չեմ ասի, որ «Աստոն Վիլան» ոստնակ է ինձ համար հետագայում «Լիվերպուլը» գլխավորելու ճանապարհին։

Հիմա «Լիվերպուլն» ունի համաշխարհային մակարդակի մարզիչ, եւ ես Երջանիկ կլինեի, եթե Կլոպը ցմահ պայմանագիր կնքեր «Լիվերպուլի» հետ»,- Ջերարդի խոսքը մեջբերում է «Աստոն Վիլայի» մամուլի ծառայությունը։

«Աստոն Վիլան» «Լիվերպուլին» կհյուրընկալվի դեկտեմբերի 11-ին՝ Անգլիայի առաջնության 16-րդ տուրում։

Նախորդ հոդվածըՊուտին․ Աճում է ռուսական դիվանագիտության դերը Բաքվի եւ Երեւանի միջեւ վիճելի հարցերի կարգավորման համար
Հաջորդ հոդվածըԱրսեն Զախարյանի ծառայություններով հետաքրքված է «Բարսելոնան»