‘Պուտին. Հայոց ցեղասպանությունը մեր սեփական ցավն ու ողբերգությունն է ‘

1312

Ռուսաստանը դեմ է ցեղասպանության ցանկացած դրսեւորման եւ կոչ է անում միջազգային հանրությանը՝ դիմակայել ցեղասասպանություններին, այս մասին գրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Աշխարհն առանց ցեղասպանության» միջոցառման մասնակիցներին հասցեագրված իր ուղերձում:

«Ռուսաստանի դիրքորոշումը եղել է եւ շարունակում է օբյեկտիվ ու հետեւողական մնալ. ազգային հողի վրա զանգվածային ոչնչացումը չի կարող արդարացում ունենալ», —  ТАСС-ի փոխանցմամբ, նշել է նա:

«Միջազգային հանրությունը կոչված է անել ամեն ինչ, որպեսզի նման չարագործությունները երբեք եւ ոչ մի տեղ չկրկնվեն», — ասել է Պուտինը՝ հիշեցնելով, որ ապրիլի 24-ին նշվում է Հայոց ցեղասպանության՝ «մարդկության պատմության ամենաահավոր եւ դրամատիկական իրադարձություններից մեկի» հետ կապված ողբերգական տարելիցը:

«Հայերի եւ տարածաշրջանի այլ ժողովուրդների նոր սերունդները պետք է ապրեն խաղաղության եւ համերաշխության մթնոլորտում՝ չտեսնելով այն սարսափները, որոնք հետեւանքն են կրոնական թշնամանքի հրահրման, ագրեսիվ ազգայնականության եւ այլատյացության», — նշել է ՌԴ նախագահը:

«Հարյուրամյակ անց մենք գլուխ ենք խոնարհում այդ ողբերգության բոլոր զոհերի հիշատակի առջեւ, որը մեր երկրում միշտ ընկալել են որպես սեփական ցավ ու սեփական ողբերգություն: Մաղթում եմ եղբայրական Հայաստանին, Ռուսաստանում ապրող բոլոր հայերին բարօրություն, խաղաղություն եւ բարիք։ Հավերժ հիշատակ զոհերին»,- ասվում է ուղերձում։ 

 

 

Նախորդ հոդվածը‘Ռուսական ՆԳՆ-ն հերթական վատնումն է հայտնաբերել Վոստոչնի տիեզերակայանի շինարարության մեջ’
Հաջորդ հոդվածը‘Լավրով. օդաչու Սավչենկոյին կարող են ազատ արձակել համաներմամբ’