‘Ռուսական ՆԳՆ-ն հերթական վատնումն է հայտնաբերել Վոստոչնի տիեզերակայանի շինարարության մեջ’

985

Ռուսաստանի ՆԳՆ-ն ևս մի քրեական գործ է հարուցել Վոստոչնի տիեզերակայանի շինարարության ժամանակ  բյուջետային միջոցների վատնման փաստով: Այդ մասին պատմել են գերատեսչության մամլո կենտրոնում, հաղորդում է Интерфакс-ը:

Հետաքննության տվյալներով՝ 2014 թ. նոյեմբերից մինչև 2015 թ. հունվար ընկերությունը,  որպես կանխավճար՝ ստացել է  50,5 միլիոն ռուբլի՝ տիեզերակայանի օբյեկտներից մեկի վրա աշխատանքներ կատարելու համար: «Աշխատանքն ամբողջ ծավալով չի կատարվել, կատարված աշխատանքի վերաբերյալ հաշվետվություն չի ներկայացվել, հատկացված գումարը վատնվել է սեփական ֆինանսա-տնտեսական կարիքները անձնական նպատակներով բավարարելու վրա»,- պարզաբանել են նախարարությունում:

Նախկինում պարզվել էր, որ գործ է հարուցվել տիեզերակայանի շինարարության հետ կապված կապալառու ընկերություններից մեկի ղեկավարության նկատմամբ՝ 48 միլիոն ռուբլու վատնման համար: ՆԳՆ ներկայացուցիչների խոսքով՝ տվյալ պահին վարույթում երեք նմանատիպ գործ կա:

Ամուրյան մարզում Վոստոչնի տիեզերակայանի շինարարությունը, որ հիմնականում պետք է ավարտվի 2015 թ. վերջին, ուղեկցվում է վատնման և խարդախության վերաբերյալ մի ամբողջ շարք աղմկալի քրեական գործերով: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սերժի պահանջատիրության իրական դրդապատճառը. «Եթե Թուրքիան վավերացներ Արձանագրությունները»’
Հաջորդ հոդվածը‘Պուտին. Հայոց ցեղասպանությունը մեր սեփական ցավն ու ողբերգությունն է ‘