‘Պռոշյանում գտնված նորածինը շուտով նոր ընտանիք կունենա’

2064

Պռոշյան համայնքում նախորդ տարվա օգոստոսի 12-ին ծառի տակ հայտնաբերված նորածնին երեխան շուտով կգնա նոր ընտանիք, Aysor.am-ին այդ մասին տեղեկացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը:

«Բարեբախտաբար, հենց Կոտայքի մարզից մի մանկավարժ ընտրել է երեխային ու որդեգրում է։ Կոտայքի մարզում հայտնաբերված երեխան կգնա Կոտայքի մարզ», — ասել է Հայրապետյանը։

2017-ի գոստոսի 12-ին ոստիկանները ստացված ահազանգի հիման վրա, Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցի առանձնատներից մեկի տնամերձ հողամասում՝ ծառի տակ, նորածին են գտել և տեղափոխել հիվանդանոց:  

Նախորդ հոդվածը‘Նալբանդյան. ԼՂ կարգավորման «փաթեթայինի» կիրառումը ենթադրում է փուլային լուծումներ’
Հաջորդ հոդվածը‘Թուրքական ռմբակոծությունից տուժել է Սիրիայի տարածքի հնագույն տաճարը’