‘ՊՍԺ-ի նախագահը երազում է աշխարհի չեմպիոնին տեսնել իր թիմում’

891

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Գանիմ Ալ-Խելայիֆին երազում է, որպեսզի Լոնդոնը ներկայացնող «Չելսի»-ի կիսապաշտպան Նգոլո Կանտեն տեղափոխվի իր ակումբ: Այս մասին հաղորդում է CalcioMercato-ն: 

Փարիզյան ակումբի ղեկավարը 27-ամյա խաղացողին դիտարկում է որպես թիմի միջին գիծն ուժեղացնելու առաջնահերթ թեկնածու: 

Չնայած այն բանին, որ նախորդ ամռանն Ալ Խելայիֆիին այդպես էլ չի հաջողվել համաձայնության գալ ֆրանսիացու հետ, նա մտադիր է ընթացիկ մրցաշրջանից հետո նոր փորձեր կատարել: 

Նախորդ հոդվածը‘Տրեզեգե. Մբապեն ֆուտբոլի ապագան է’
Հաջորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի’