ՊՍԺ-ի նախագահ. Ցանկանում եմ պաշտպանել Մբապեին, հանգիստ թողեք նրան

124

Ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին մեկնաբանել է թիմի հարձակվող Կիլիան Մբապեի շուրջ ստեղծված իրավիճակը։

«Ես խնդրում եմ բոլորին հանգիստ թողնել Կիլիանին: Ես վստահ եմ նրա վրա. նա երբեք ոչինչ չի անի ակումբի դեմ: Ես վստահում եմ նրան։ Հանգիստ թողեք նրան, մենք մեկ ընտանիք ենք։ Ես ցանկանում եմ պաշտպանել իմ խաղացողն:

Թիմի բոլոր խաղացողները կարևոր են, և հիմա մենք շատ զգայուն շրջանում ենք, ուստի ես կխնդրեմ լրատվամիջոցներին մի փոքր բաց թողնել իրավիճակը»,- Ալ-Խելաիֆիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը:

Մբապեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականից։ Այս մրցաշրջանում հարձակվողը փարիզցիների կազմում անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 25 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։ Նրա գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 180 մլն եվրո։

Նախորդ հոդվածըՀոլանդը կհեռանա Մանչեսթեր Սիթիից և կտեղափոխվի «Բարսելոնա»
Հաջորդ հոդվածըԱղբյուր․ Գերմանիան Հայաստանին ֆինանսական օգնություն է առաջարկում