Հոլանդը կհեռանա Մանչեսթեր Սիթիից և կտեղափոխվի «Բարսելոնա»

101
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը մրցաշրջանի ավարտին կհեռանա անգլիական թիմից:

Լրագրող Ֆրանսուա Գալարդոն հայտնում է, որ 23-ամյա նորվեգացի հարձակվողը ամռանը կտեղափոխվի «Բարսելոնա»։ Նշվում է, որ Հոլանդի տեղափոխությունը կատալոնական ակումբ վաղուց է համաձայնեցված: Կատալոնացիները ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարեն 100 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Հոլանդը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» 2022 թվականի ամռանը։ Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա նորվեգացի խաղացողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում, դարձել 19 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt հեղինակավոր ինտերնետային պորտալը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո:

Նախորդ հոդվածըՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը նախազգուշացնում է ԱՄՆ-ին
Հաջորդ հոդվածըՊՍԺ-ի նախագահ. Ցանկանում եմ պաշտպանել Մբապեին, հանգիստ թողեք նրան