ՊՍԺ-ն հայտարարեց Սերխիո Ռամոսի հեռանալու մասին

370

Իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսն այս ամիս կլքի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն, հաղորդում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ հունիսի 30-ը։

ՊՍԺ-ն ցանկանում էր եւս մեկ տարով երկարաձգել համագործակցությունը, սակայն մերժում է ստացել։

Սերխիո Ռամոսն առաջարկներ ունի Սաուդյան Արաբիայից։

Նա 2021 թվականին էր տեղափոխվել ՊՍԺ Մադրիդի «Ռեալից»

Ընթացիկ մրցաշրջանում Ռամոսը ՊՍԺ-ի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըՄրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստները
Հաջորդ հոդվածը«Ռոլան Գարոս»․ Էլինա Ավանեսյանի եւ Նովակ Ջոկովիչի հաղթանակները