«Ռոլան Գարոս»․ Էլինա Ավանեսյանի եւ Նովակ Ջոկովիչի հաղթանակները

402

Աշխարհի 134-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչ։ Հայ թենիսիստուհին երրորդ շրջանում մրցեց աշխարհի 127-րդ ռակետ, դանիացի Կլարա Թաուսոնի հետ եւ առավելության հասավ 3:6, 6:1, 7:5 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 20 րոպե։

Էլինա Ավանեսյանի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 43-րդ ռակետ, չեխ Կարոլինա Մուխովայի եւ 27-րդ ռակետ, ռումինացի Իրինա Բեգուի դիմակայության հաղթողը։

Երրորդ հաղթանակը տարավ նաեւ աշխարհի երրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը, որը մրցեց 34-րդ ռակետ, իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինայի հետ եւ առավելության հասավ 7:6( 7:4), 7:6 (7:5), 6:2 հաշվով։ Մրցախաղը տեւեց 3 ժամ եւ 36 րոպե։

Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի Խուան-Պաբլո Վարիլյասի (Պերու) եւ Հուբերտ Հուրկաչի (Լեհաստան) զույգի հաղթողը։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 49,6 միլիոն եվրո է։

Նախորդ հոդվածըՊՍԺ-ն հայտարարեց Սերխիո Ռամոսի հեռանալու մասին
Հաջորդ հոդվածը«Ռոլան Գարոս»․ Ալկարասի վստահ հաղթանակը