ՊՍԺ-ն հայտարարությամբ է հանդես եկել

249

ՊՍԺ-ն հայտարարություն է տարածել երկրպագուների պահվածքի վերաբերյալ, որոնք վիրավորական վանկարկումներ են հնչեցրել թիմի հարձակվողներ Լիոնել Մեսսիի և Նեյմարի, գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեի և նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի հասցեին:

«Ակումբը խստագույնս դատապարտում է չորեքշաբթի օրը տեղի ունեցած անհատների փոքր խմբի անընդունելի և վիրավորական գործողությունները։

Ինչպիսին էլ լինեն տարաձայնությունները, ոչինչ չի արդարացնում նման գործողությունները։ Ակումբն իր լիակատար աջակցությունն է ցուցաբերում իր խաղացողներին, անձնակազմին և բոլոր նրանց, ովքեր նման խայտառակ պահվածքի զոհ են դարձել»,- ասվում է ակումբի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկրպագուները հավաքվել են փարիզցիների ղեկավարության շտաբի դիմաց՝ ակումբում փոփոխություններ պահանջելով։

Նախորդ հոդվածը«Ալ Հիլյալը» պաշտոնական առաջարկ է արել Մեսսիին
Հաջորդ հոդվածը«Մասթերս»․ Խաչանով — Ռուբլյով զույգը դուրս եկավ եզրափակիչ