ՊՍԺ-ն ստիպված կլինի վաճառել 100 միլիոն եվրոյի խաղացողների

357

Ֆրանսիական ՊՍԺ-ն ստիպված կլինի մինչեւ այս մրցաշրջանի ավարտը ֆուտբոլիստների վաճառքից ստանալ առնվազն 100 միլիոն եվրո, որպեսզի տեղավորվի ֆինանսական արդար խաղի նորմերի մեջ, հաղորդոմ է ֆրանսիական L’Equipe-ը։

Փարիզյան ակումբը մտադիր է տրանսֆերի հանել Մաուրո Իկարդիին, Յուլիան Դրաքսլերին, Ռաֆինյային, Լեւեն Կուրզավային, Տիլո Կերերին, Աբդու Դիալոյին եւ դարպասապահ Սերխիո Ռիկոյին։

Ֆրանսիայի առաջնության 19 տուրից հետո ՊՍԺ-ն 46 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 13 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Նիցայից»։

Նախորդ հոդվածըՍթիվեն Ջերարդը վարակվել է կորոնավիրուսով
Հաջորդ հոդվածըԱԱ․ Սամվել Տեր-Սահակյանը ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ