Սթիվեն Ջերարդը վարակվել է կորոնավիրուսով

340

Անգլիական «Աստոն Վիլայի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

41-ամյա անգլիացի մասնագետը թեստի դրական պատասխանից հետո ինքնամեկուսացել է։

Սթիվեն Ջերարդը չի կարողանա ներկա լինել Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջիկա երկու խաղերին։

Դեկտեմբերի 26-ին «Աստոն Վիլան» կմրցի «Չելսիի», դեկտեմբերի 28-ին՝ «Լեսթեր Սիթիի» հետ։

Պրեմիեր լիգայի 17 խաղից հետո «Աստոն Վիլան» 22 միավորով 10-րդ տեղում է։

Նախորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդը» փոխարինող է գտել Դե Խեային
Հաջորդ հոդվածըՊՍԺ-ն ստիպված կլինի վաճառել 100 միլիոն եվրոյի խաղացողների