‘Պրահայում Ստալինի հուշարձանի տեղում կախել են հսկայական ցուցապաստառ՝ Պուտինի պատկերով’

1360

Dekomunizace շարժման ակտիվիստներն այն տեղում, որտեղ նախկինում Պրահայում կանգնած էր Ստալինի հուշարձանը, կախել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պատկերող հսկայական ցուցապաստառ: Ցուցապաստառի վրա իրար են միացված Պուտինի գլուխը  և Ստալինի չեխոսլովակյան հուշարձանի մարմինը, որն,ի դեպ, պայթեցվել է 1962 թվականին:

Իրենց այս ակցիայով Dekomunizace -ն  ցանկացել է ուշադրություն հրավիրել Չեխիայում կոմունիստական գաղափարների վերածնունդի և դեպի արևելեք վերակողմնորոշվելու վտանգի ուղղությամբ: Շարժման մասնակիցների կարծիքով՝ դա կհանգեցնի երկրում ավտորիտար ռեժիմի հաստատման և Չեխիայի նկատմամբ Ռուսաստանի ազդեցության վերադարձի, գրում է 420 on.cz-ն: Ռուսաստանի նախագահի պաստառը կախելով՝ ակտիվիստներն այդ կերպ չեխերին կոչ են արել քվեարկել ընդդեմ ձախ կուսակցությունների ու շարժումների:

Չեխիայում հոկտեմբերի 25-ին և 26-ին արտահերթ ընտրություններ են անցկացվում:  Հարցումների արդյունքով՝ կոմունիստներն այդ ընտրություններում կարող են հայտնվել երկրորդ տեղում՝ ձայների 18 տոկոսով: Առաջին տեղը՝ ձայների 26 տոկոսով, կարող են ստանալ սոցիալ-դեմոկրատները: Արտահերթ ընտրություններ նշանակվել էին այն բանից հետո, երբ 2013 թ. օգոստոսին Չեխիայի խորհրդարանը անվստահություն հայտնեց կառավարությանը և ինքնալուծարվեց, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ցեղասպանության մեղադրանք՝ աշխատանքային ճամբարի նախկին փոխտնօրենին’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’