‘Պրահա-Երևան չվերթի ուղևորներին ՌԴ միգրացիոն թերթիկներ են բաժանել’

1380

Հայաստան մտնելուց առաջ ինքնաթիռում օտարերկրացիներին արդեն առաջարկում են Ռուսաստանի կառավարության կողմից հաստատված և Ռուսաստանի ու Բելառուսի տարածքում գործող միգրացիոն քարտեր լրացնել:

Այս մասին «Ազատությանը» պատմել է այս շաբաթ իրականացված Պրահա-Երևան չվերթի ուղևորներից մեկը: Ինքնաթիռում բաժանված այդ փաստաթուղթը կարելի է գտնել Ռուսաստանի միգրացիոն ծառայության պաշտոնական էջում, հարցաթերթիկում ռուսերեն և անգլերեն տասը հարցը կա, որոնցից մեկն, օրինակ, փորձում է պարզել՝ ո՞րն է օտարերկրացու այցի նպատակը։

«Ասացին՝ պետք է լրացնեք, այլապես ձեզ չեն թողնի իջնեք օդանավից» — պատմել է «Ազատության» զրուցակիցը:

Բարձրացված աղմուկից հետո ուղեկցորդուհին ետ է վերցրել թերթիկը:

«Չեխական ավիաուղիներ»-ի երևանյան գրասենյակից փոխանցել են, թե տեղի ունեցածը զուտ  թյուրիմացության արդյունք է։

Քաղավիացիայի վարչության աշխատակազմի ղեկավարն էլ ասել է, որ հետաքննություն են անցկացրել և խիստ նկատողություն հայտարարել «Չեխական ավիաուղիներ» ընկերությանը, որը խոստացել է, որ նման բան այլևս չի կրկնվի։

Մանրամասները` azatutyun.am-ում:

Նախորդ հոդվածը‘Կոստա Ռիկայից Հայաստան է ներկրվել 80 կգ ձմերուկ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Սահմանադրությունը փոխելու փոխարեն` փոխել իշխանություններին ‘