‘«Ջազզվեի» տարածքը բետոնապատվեց՝ ի հեճուկս քաղաքապետարանի (տեսանյութ)’

3221

iLur.am-ի տեսախցիկն այսօր ֆիքսել է, թե ինչպես է բետոնապատվում Ազատության հրապարակի հարեւանությամբ գտնվող «Ջազզվե» սրճարանի կանաչապատ տարածքը:

Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ, մեր ահազանգին, թե տարածքը պատրաստվում են բետոնապատել, քաղաքապետարանը պատասխանել էր, թե իբր նշված տարածքում որևէ սանտիմետր կանաչ տարածք չի բետոնապատվում:

«Քաղաքապետարանի հսկողությամբ սրճարանն իրականացնում է տարածքի մաշված եզրաքարերի և սալաքարերի փոխարինման ու վերանորոգման աշխատանքներ: Սրճարանը շարունակելու է գործել» iLur.am-ին ասել էր քաղաքապետարանի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:

Տեսանյութում երեւում է, թե ինչպես են «քաղաքապետարանի հսկողության տակ փոխարինվում տարածքի սալաքարերը»:

Նախորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանին Թաթոսի արվեստի մեջ «ամեն ինչ գրավում է»’
Հաջորդ հոդվածը‘«Բավարիայի» նախագահ. Երբ Գվարդիոլային հրավիրեցինք, Հայնկեսի հետ կոնֆլիկտ առաջացավ’