‘Տարոն Մարգարյանին Թաթոսի արվեստի մեջ «ամեն ինչ գրավում է»’

1499

Այսօր Երևանի քաղաքապետ, Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը ներկա էր գտնվում նկարիչ Հրանտ Թադևոսյանի` Թաթոսի ցուցահանդեսին:

168.am-ը Տարոն Մարգարյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ տպավորություն է ստացել ցուցահանդեսից:

«Շատ մեծ տպավորություն ունեմ ցուցահանդեսից, իսկ Թաթոսի արվեստն ինձ համար գերազանց է և բարձր է: Թաթոսին ճանաչում եմ շատ վաղուց և շատ ուրախ եմ, որ նման մարդիկ կան»,- ասել է Մարգարյանը:

Հարցին, թե ի՞նչ կընդգծեր Թաթոսի արվեստից, ի՞նչն է հատկապես գրավում նրան, Երևանի քաղաքապետը պատասխանեց. «Ամեն ինչը գրավում է»:

Նախորդ հոդվածը‘Հայաստանը եւ Լիտվան կակտիվացնեն ռազմական համագործակցությունը’
Հաջորդ հոդվածը‘«Ջազզվեի» տարածքը բետոնապատվեց՝ ի հեճուկս քաղաքապետարանի (տեսանյութ)’