‘Ջեյմս Ուորլիքը հնարավոր է համարում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների նոր հանդիպումը’

927

Առաջիկա մի քանի շաբաթում կարող է տեղի ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Այդ մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Նրա խոսքով, ռազմական գործողությունը կարող է ի չիք դարձնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման ջանքերը, հայտնում է ԱՊԱ-ն:

«Կողմերի կարծիքները լսելու համար մենք պարբերաբար այցելում ենք տարածաշրջան: Սակայն, մեր հերթական այցի ժամկետը դեռ որոշված չէ: Առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կարող է տեղի ունենալ մեր հանդիպումն արտգործնախարարների հետ: Հուսով ենք, որ նախարարները կհանդիպեն ու կկարողանան քննարկել առաջընթացի ճանապարհները: Ակնկալում ենք նաև, որ նախագահները կկատարեն 2014 թ. հոկտեմբերին Փարիզում ստանձնած պարտավորությունները և կշարունակեն երկխոսությունը: Հակամարտության լուծումը բանակցությունների ճանապարհով հնարավոր է կողմերի` միմյանց հետ աշխատելու համար քաղաքական կամքի առկայության դեպքում միայն»,-  նշել է Ուորլիքը: Հաղորդում է ԱրմԻնֆոն:

Նախորդ հոդվածը‘ԵՄ հատուկ ներկայացուցիչը Բաքվում կքննարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ‘
Հաջորդ հոդվածը‘Վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ’