‘Ջեյմս Ուորլիք. ԵԱՀԿ ՄԽ-ն հանդես կգա հայտարարությամբ, որում մտահոգություն կհայտնվի բռնության աճի առնչությամբ ‘

1157

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեկնել է Վիեննա՝ հանդիպելու Մինսկի խմբի ներկայացուցիչների ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ և տեղեկացնելու նրանց Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպման վերջին արդյունքների մասին: 

«ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես կգա հայտարարությամբ, որում մտահոգություն կհայտնվի բռնության աճի առնչությամբ»,- գրել է Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում:

Նշենք, որ նախօրեին Բրյուսելում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպում են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ:  

Նախորդ հոդվածը‘Վերջին անգամ նման բան եղել է 1191 թվականին’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնա»-ն համաձայնության է եկել «Վալենսիա»-ի հետ՝ Ժերեմի Մատյեի տեղափոխման շուրջ’