Ջեյք Սալիվան․ Ուկրաինա ներխուժելու համար Ռուսաստանը «բաց պատուհան» ունի

437

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ամերիկյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ ռուսաստանյան զորքերի ներխուժումն Ուկրաինա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի։

 «Պատուհանը բաց է։ Այժմ Ռուսաստանը կարող է Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ սկսել ցանկացած օր,- ասել է Սալիվանը կիրակի օրը Fox News հեռուստատեսության եթերում։- Կամ դա տեղի կունենա երկու շաբաթվա ընթացքում՝ այսօրվանից սկասած, կամ, դրա փոխարեն, Ռուսաստանը կարող է նախապատվություն տալ դիվանագիտական ճանապարհին»։

Վերջին շաբաթներին արևմտյան երկրները խոսում են Ուկրաինայի սահմանների մոտ ռուսաստանյան զորքերի աննախադեպ կուտակումների մասին։ Ամերիկացի պաշտոնյաները հայտարարել են, որ Ռուսաստանն արդեն կուտակել է ներխուժման համար անհրաժեշտ ռազմական պոտենցիալի 70 տոկոսը։ ԱՄՆ-ի ունեցած տվյալներով՝ միայն վերջին երկու շաբաթում Մոսկվան սահմանամերձ շրջաններում մարտավարական գումարտակների թիվը 60-ից հասցրել է 83-ի՝ յուրաքանչյուրում 750-ից 1000 զինվոր։ Այդպիսով, սահմանի մոտ ռուսաստանցի զինվորների թիվը, արևմտյան երկրների հաշվարկներով, անցնում է 100 հազարից։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՆոր արկածախնդրության ռեսուրս չունենք․ Սուրենյանց
Հաջորդ հոդվածըՄակրոնը մեկնում է Մոսկվա