‘Ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով’

1026

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Երեկոյան ժամերին Կոտայքում, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։ 

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-ին կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։

Երևան քաղաքի օգոստոսի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`           41.80C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`               14.20C (1974 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`           26.20C

Նախորդ հոդվածը‘«Էվերտոնի» երկրպագուն մեղադրվում է Սալահի հասցեին հնչեցրած ռասսիստական արտահայտությունների համար’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» խնդրել է Նեյմարին չքննարկել «Ռեալի» առաջարկը’