‘«Էվերտոնի» երկրպագուն մեղադրվում է Սալահի հասցեին հնչեցրած ռասսիստական արտահայտությունների համար’

660

«Էվերտոնի» երկրպագուի նկատմամբ ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Նա կասկածվում է ռասսիզմի մեջ։

Liverpool Echo-ի հաղորդմամբ՝ Twitter-ի օգտատերը, որը ներկայացել է որպես «Էվերտոնի» երկրպագու, ռասիստական բնույթի վիրավորանքներով մի շարք գրառում է կատարել եգիպտացի հարձակվող Մուհամեդ Սալահի հասցեին, որը պաշտպանում է ակումբի սկզբունքային մրցակցի՝ «Լիվերպուլի» գույները:

«Էվերթոնը» միջադեպի մասին տեղեկությունը անհապաղ փոխանցել է իրավապահ մարմիններին։ Անգլիական ակումբը դատապարտել է ռասսիզմի ցանկացած դրսևորում։ Իսկ ակումբի ներկայացուցիչը հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

-Մենք տեղեկություններ ենք փոխանցել իշխանության համապատասխան մարմիններին և մտադիր ենք հետևել իրադարձությունների զարգացմանը, որպեսզի պարզենք, թե արդյոք Twitter-ի օգտատիրոջ անձը հայտնի է մեր ակումբին, թե ոչ:

Նախորդ հոդվածը‘Ռոնալդու. Դեմ չեմ Լուկակուին, բայց Իկարդին ավելի համապատասխան է’
Հաջորդ հոդվածը‘Ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով’