Ջերմուկ․ Սամուել Սեւյանը՝ միանձնյա առաջատար

384

Ջերմուկում անցկացվող Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի երեք տուրից հետո միանձնյա առաջատարը ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սեւյանն է։ Երրորդ տուրում նա ոչ ոքի խաղաց հնդիկ Նարայանանի հետ եւ վաստակել է 2,5 միավոր։ Նարայանան 2 միավորով երկրորդն է։

Նույնքան միավոր ունի երրորդ տեղում գտնվող ուզբեկ Նոդիրբեկ Յակուբոեւը, որը երրորդ տուրում պարտության մատնեց Հայաստանի ներկայացուցիչ Ռոբերտ Հովհաննիսյանին (1,5 միավոր)։ 1,5-ական միավոր ունեն նաեւ Հայկ Մ․ Մարտիրոսյանն ու ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոն, որոնք այս տուրում իրար հետ ոչ ոքի խաղացին։

Գերմանացի Ֆրեդերիկ Սվանեն ու Չեխիայի ներկայացուցիչ Տայ Նգույենը խաղացին ոչ ոքի եւ վաստակել են 1-ական միավոր։ Կես միավորով վերջին տեղում է Արթուր Դավթյանը (Հայաստան), որն այս տուրում պարտվեց իրանցի Տաբատաբաեին։

Ստեփան Ավագյանի հուշամրցաշարում կանցկացվի 9 տուր։

Մրցանակային հիմնադրամը 4 միլիոն եվրո է։ Հովանավորը Ստեփան Ավագյանի ընտանիքն է։

Նախորդ հոդվածըԾանրորդներին կարգելվի դրոշով բարձրանալ պատվո հարթակ
Հաջորդ հոդվածըՀայտարարություն. Սարսանգի ջրային պաշարները հասել են կրիտիկական սահմանին