‘Ջհանգիրյան. Ի՞նչ ծառայության համար ենք մենք 8 մլրդ զիջում «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ին’

1744

Այսօր ԱԺ-ում սկսվեցին 2013 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումները:

Դիմելով հիմնական զեկուցող, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին՝ ՀԱԿ  խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հիշեցրեց, որ միայն արագաչափերի գործունեության արդյունքում հավելյալ 2.9 մլրդ դրամ շահույթի աճ է արձանագրվել, ինչի  արդյունքում 30/70 հարաբերակցությամբ այդ ՍՊԸ-ի (խոսքը «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի մասին է) սեփականատերերը ստացել են մոտ 10 մլրդ հավելյալ շահույթ: «Հիմա դուք ինձ կարո՞ղ եք ասել, այդ ի՞նչ ծառայություն է մատուցում այդ մասնավոր կազմակերպությունը, որ մենք պետական բյուջեից տարեկան 8 մլրդ փող ենք զիջում, և ի՞նչ է այս մասին մտածում կառավարությունը»,- հարցրեց Գագիկ Ջհանգիրյանը:

Ատոմ Ջանջուղազյանի պատասխանը և Գագիիկ Ջհանգիրյանի արձագանքը՝ տեսանյութում:

Նախորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Կառավարությունը մատուցել է առեղծված (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Կառավարության կազմում բիզնեսմեն-նախարարների հայտնվելը վնասել է ներդրումներին ‘