‘Ջոն Լենոնի նշանավոր փիրուզագույն պիջակը աճուրդում վաճառվել է 10 հազար դոլարով’

3650

Աշխարահահռչակ The Beatles խմբի անդամ Ջոն Լենոնի նշանավոր փիրուզագույն պիջակը Մեծ Բրիտանիայի Դերբշիր կոմսության աճուրդում վաճառվել է 10,8 հազար դոլարով, այսօր հաղորդել է Herald Sun թերթը:

Ներուի ոճով փիրուզագույն պիջակը երկար ժամանակ գտնվում էր ջազային երաժիշտ, հարվածային գործիքներ նվագող Ջո Ջոնսոնի  հավաքածուում. նա հավաքում էր «բիթլների» իրերը: Հետագայում նա այդ պիջակը նվիրել էր ընկերուհուն՝ ծննդյան օրվա կապակցությամբ, վերջինս այն պահել էր 25 տարի ու հիմա որոշել, որ «վաճառելու ժամանակն է»: Լենոնի պիջակը գնել է իր անունը հրապարակել չցանկացող մի տիկին, որը նշանավոր երաժիշտների իրեր է հավաքում: Լենոնն այս պիջակը կրել է 60-ական թթ. վերջին, այնպես որ՝ այն մի քիչ մաշված տեսք ունի:

Լենոնն սպանվել է 1980 թ. իր տան շքամուտքի մոտ: Մարդասպանը՝ Մարկ Չեպմենը, իր ցմահ ազատազրկումն է անցկացնում նյույորքյան բանտերից մեկում, փոխանցում է  РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Շուրջ 10 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն քաղաքապետարանի մոտից (լրացված, ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Օձահմաների լեզուն անհետանում է’