‘Ջոն Հեֆերն. Հայաստանն ինքնուրույն պետք է որոշի՝ որ ուղղությամբ շարժվել’

844

Հայաստանն ինքնիշխան երկիր է եւ ինքնուրույն պետք է որոշի՝ որ ուղղությամբ շարժվել, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

Պատասխանելով եվրոպական եւ եվրասիական տարածքներում ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցին՝ դեսպանը նշել է, որ Հայաստանը հաջող բնակցություններ է վարել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի կնքման ուղղությամբ: «ԱՄՆ-ը չի մասնակցում այդ գործընթացին, սակայն ես ցանկանում եմ նշել, որ Հայաստանի համար դա շատ կարեւոր է, եւ հուսով եմ, որ բանակցությունները հաջող արդյունք կունենան», — նշել է Հեֆերնը:

Դեսպանի խոսքով՝ արդեն ժամանակն է նաեւ, որպեսզի ՀՀ կառավարությունը քաղաքացիական ավիացիայի ազատականացման վերաբերյալ որոշում կայացնի: 

Նախորդ հոդվածը‘Գարեգին Բ-ն հորդորում է հարգել մշակութային եւ կրոնական բազմազանությունը’
Հաջորդ հոդվածը‘Լֆիկը «փրփուրներից» է կախվում (ֆոտոշարք)’