‘Ջորջ Բուշ-կրտսեր. Եղբորս մասնակցության հավանականությունը նախագահական ընտրություններին 50 % է’

1279

ԱՄՆ նախկին ղեկավար Ջորջ Բուշ-կրտսերը  2016 թ. նախագահական ընտրություններում  իր եղբոր՝ Ջեբի մասնակցության հավանականությունը գնահատել է 50 %: Այդ մասին ԱՄՆ 43-րդ նախագահը հայտարարել է CBS հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից շատերը, որին պատկանում է Բուշերի քաղաքական կլանը, 1999-2007 թթ. Ֆլորիդայի նահանգապետը եղած Ջեբին համոզում են մասնակցել նախագահական ընտրարշավին: «Ես գիտեմ, որ նա մտմտում է, թե ինչ որոշում կայացնի»,- այդ առիթով ասում է Բուշ-կրտսերը: Ճշտող հարցին, թե արդյոք, իր կարծիքով՝ 61-ամյա Ջեբն ի վերջո կորոշի մասնակցե՞լ ընտրություններին, վերջինիս ավագ եղբայրնը պատասխանել է. «Կարծում եմ՝ շանսերը կես-կես են: Մենք շատ մտերիմ ենք: Բայց, մյուս կողմից, նա իմ դուռը չի թակում՝ որոշում կայացնելուց առաջ: Նա հաստատ գիտի, օրինակ, թե ընտանիքի համար ինչպիսին կլինեն իր որոշման հետևանքները»:

Բուշը նաև հավաստիացրել է, որ լիովին կաջակցի Ջեբին, եթե նա որոշի մասնակցել ընտրություններին: Իսկ երբ նրան հիշեցրել են, որ իրենց մայրը՝ Բարբարան, արդեն մի անգամ ասել է, թե «արդեն հերիք են եղած Բուշերը», նախկին նախագահն ասել է. «Երբեմն մորս կանխատեսումներն այնքան էլ ստույգ չեն լինում»: Փոխանցում է ТАСС-ը:

 

Նախորդ հոդվածը‘Բեռլինյան պատը քանդվեց. մյուս պատերը շարունակում են կանգուն մնալ’
Հաջորդ հոդվածը‘Կալիֆոռնիայում կայացել է աճուրդ՝ «Ռոքնռոլի կուռքերը» անվանումով’