‘Ջորջ Քլունին մեղադրում է կինոակադեմիային խտրականության մեջ’

1119

Ամերիկյան կինոդերասան Ջորջ Քլունին ներգրավվել է այս տարվա «Օսկարի» մրցանակաբաշխությունում ռասայական և էթնիկ բազմազանության բացակայության մասին բանավեճի մեջ. նրա կարծիքով՝ «կինոակադեմիան սխալ ուղղությամբ է ընթանում»: Արդեն երկրորդ տարին է, ինչ մրցանակի հավակնորդների ցուցակում չկան սևամորթ դերասաններ:

Ջորջ Քլունին կարծում է, որ սևամորթ դերասանների բողոքն արդարացի է՝ «կինոարդյունաբերւթյունը նրանց բավարար հնարավորություններ չի տրամադրում»:

«Կարծում եմ՝ խնդիրն այն չէ, թե ում են առաջադրում մրցանակի, այլ այն, թե արդյո՞ք փոքրամասնությունների ներկայացուցիչները մեծ ընտրության հնարավորություն ունեն կինոյում, հատկապես՝ լավ ֆիլմերում», — հարցնում է դերասանը:

Կինոակադեմիայի կազմը 6300 հոգի է, նրանց ձայնն է որոշում, թե ով կներկայացվի «Օսկարի»:

2012 թ. Los Angeles Times-ը հետազոտություն է անցկացրել, թե ովքեր են ամերիկյան կինոակադեմիայի անդամները:

Պարզվել է, որ ակադեմիկոսների 94 %-ը եվրոպոիդ սպիտակ ռասայի ներկայացուցիչ է, դրա 77 %-ը տղամարդիկ են: 2 %-ը սևամորթներ են, 2-ից պակաս՝ լատինաամերիկացիներ: Կինոակադեմիկոսների միջին տարիքը 62-ն է: 50-ից երիտասարդ տարիքի անդամները կազմում են ընդամենը 14 %: Կինոաակդեմիայի 15 բաժիններից մի քանիսում բացառապես սպիտակամորթ տղամարդիկ են աշխատում: Սպիտակամորթները ակադեմիայի բոլոր բաժիններում կազմում են 90 և ավելի տոկոս, բացի դերասանական բաժնից. այստեղ նրանց թիվը մի քիչ պակաս է՝ 88 %: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԵԽԽՎ նստաշրջանում հակահայկական բանաձևերի մասին’
Հաջորդ հոդվածը‘Արմենակ Կյուրեղյան. Հայաստանում Հայկը և մնացած քաղաքական կալանավորները գտնվում են գերության մեջ’