Ջուդ Բելինգեմը տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»

160

Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվեց Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալ», հաղորդում է գերմանական ակումբի կայքը։

Տրանսֆերի գումարը կազմել է 103 միլիոն եվրո։ Հետագայում «Բորուսիան» կարող է ստանալ եւս 30 տոկոս բոնուս այդ գումարի չափից։

19-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված կլինի մինչեւ 2029թ․ հունիս։

Գերմանիայի ավարտված առաջնությունում «Բորուսիան» մասնակցել է 31 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում, ճանաչվել մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։

Նախորդ հոդվածըԷրլինգ Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստ
Հաջորդ հոդվածըՄԼՍ. Բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստը գալիս է