ՄԼՍ. Բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստը գալիս է

184

Հյուսիսամերիկյան ՄԼՍ-ը ողջունել է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսսիի որոշումը տեղափոխվել «Ինտեր Մայամի»։

«Բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստը գալիս է։ ՄԼՍ-ի միլիոնավոր երկրպագուներն ամբողջ աշխարհում ողջունում եւ բարի գալուստ են ասում քեզ, Լեո»,- նշվում է ՄԼՍ-ի թվիթերյան հաղորդագրությունում։

Երկու տարի փարիզյան ՊՍԺ-ում անցկացնելուց հետո Մեսսին այս ամիս ստացել է ազատ գործակալի կարգավիճակ։

Նախորդ հոդվածըՋուդ Բելինգեմը տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»
Հաջորդ հոդվածըԿախովկայի ՀԷԿ-ի ճեղքման հետևանքով ավելի քան 14 հազար շինություն է հեղեղվել