Ջո Բայդենը հանդիպում է Վլադիմիր Զելենսկու հետ

404

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորքեշաբթի Վաշինգտոնում  հանդիպում է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ։

Այդ հանդիպումը երկու անգամ հետաձգվել է՝ Քաբուլից ամերիկացիներին դուրս բերելու կապակցությամբ, սակայն այս անգամ դա կկայանա։

Երեքշաբթի օրը երկու երկրների պաշտպանության նախարարները համաձայնագիր են կնքել պաշտպանական գործընկերության ռազմավարական հիմքերի վերաբերյալ։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունն արդեն հաղորդել է Կիևին 60 մլն դոլար ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին։ Փաթեթը ներառում է «Ջավելին» հրթիռային հակատանկային համալիրների մատակարարում Կիևին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըAimchess US Rapid. Արոնյանն ուժեղ էր Մամեդյարովից՝ 3։1
Հաջորդ հոդվածըԵԱ. Հովհաննես Գաբուզյանը ոչ ոքի խաղաց եւ առաջատարն է