Ջրականից հայտնաբերվել է ևս 4 աճյուն

2174

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։ Հայտնաբերվել է ևս 4 հայ զինծառայողի աճյուն: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1677 աճյուն։

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Նախորդ հոդվածըԱրտակ Հարությունյան. Շատերն այս պահին էլ իրականությունից կտրված են
Հաջորդ հոդվածըՉԼ․ «Բավարիայի», «Յուվենտուսի», «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակները, «Բարսելոնայի» ձախողումը, օրվա արդյունքները (տեսանյութ)