‘Ջրծաղիկից մահացած զինծառայողի գործով դատական նիստը հետաձգվել է’

1034

2012 թ. հունվարի 21-ին՝ ժամը 12:00-ին, Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը, հայտնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Այսօրվա դատական նիստը հետաձգվել է փաստաբանի առողջական խնդիրների պատճառով:

Հաջորդ դատական նիստի մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Հիշեցնենք, որ Հայկ Խաչատրյանը մահացել է 2011 թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժանձնակազմի անփույթ վերաբերմունքի պատճառով ջրծաղիկ հիվանդությունից:

Նախորդ հոդվածը‘Արման Մելիքյանը նախընտրական քարոզարշավը մեկնարկում է հայտարարությամբ’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը դարձավ 24 տարեկան’