‘Ջ. Քերի. ԱՄՆ-ն առայժմ մտադիր չէ վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները’

874

Վաշինգտոնը մտադիր չէ վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները, քանի դեռ ստույգ և հաստատված տվյալներ չի ստացել նրա միջուկային ծրագրի վերաբերյալ, РИА Новости-ի փոխանցմամբ՝  հաստատել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: «Հաշվի առնելով, որ իրանցիները կոնկրետ քայլեր են ձեռնարկում, ես համոզված եմ, որ նրանք ԱՄՆ-ից պատասխան են ակնկալում, հնարավոր է՝ այսօր գործող պատժամիջոցների ռեժիմը կարգավորելու վերաբերյալ,- ասել է Քերին CBS հեռուստատեսությանը տված հարցազրույցում:- ԱՄՆ-ը չի նախատեսում վերացնել պատժամիջոցները, քանի դեռ հստակ չէ, որ ստուգված, հաշվետու և թափանցիկ գործընթաց է տեղի ունենում, ինչը մեզ հնարավորություն կտա ստույգ իմանալու, թե ինչ է մտադիր անել Իրանն իր միջուկային ծրագրի հետ»:

Այն մասին, որ ԱՄՆ-ը չի քննարկում Իրանի նկատմամբ  կիրառվող պատժամիջոցները վերացնելու հնարավորությունը՝ այդ երկրի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններ վարելու պատրաստակամության  մասին հայտարարություններից հետո, լրագրողներին մեկ շաբաթ առաջ հայտարարել էին Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնստը և պետդեպի ներկայացուցիչ Մարի Հարֆը: Ըստ վերջիններիս՝ Թեհրանի դիրքորոշման մեղմացումը պայմանավորված է հենց այդ պատժամիջոցներով, մինչդեռ ԱՄՆ-ն այդ երկրի ղեկավարությունից ոչ թե հայտարարություններ է ականկալում, այլ կոնկրետ քայլեր, փոխանցում է Trend-ը:

 

Նախորդ հոդվածը‘Գալուստ Սահակյան. Կիսում եմ ընդդիմության կարծր մտահոգությունները’
Հաջորդ հոդվածը‘Մեսսին և իր հայրը ներկայացան դատարան (Տեսանյութ) (Ֆոտոշարք)’