‘Ռաբիոն համաձայնվել է տեղափոխվել «Բարսելոնա»’

983

ՊՍԺ-ի կիսապաշտպան Անդրիեն Ռաբիոն համաձայնվել է  մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվել «Բարսելոնա»: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:

Ֆրանսիացին չի պատրաստվում  նոր պայմանագիր ստորագրել ՊՍԺ-ի հետ և  ամռանը կլքի ակումբը  ազատ գործակալի կարգավիճակով: Ռաբիոն չի ցանկացել շարունակել աշխատանքը անգամ այն դեպքում, երբ ֆրանսիական թիմի ղեկավարությունն առաջարկել է  բարձրացնել աշխատավարձը տարեկան 7-ից հասցնելով 9 մլն եվրոյի՝ չհաշված տարբեր պարգևավճարները:  Ֆուտբոլիստի մայրը «Բարսելոնայի» տեխնիկական տնօրեն Էրիկ Աբիդալի հետ կքննարկի տեղափոխման բոլոր նրբությունները:

Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 16 հանդիպումներից Ռաբիոն իր հաշվին գրանցել է 2 գոլ և 1 գոլային փոխանցում:   

Նախորդ հոդվածը‘Ի՞նչ միջազգային մրցաշարերի կմասնակցեն հայ շախմատիստները ‘
Հաջորդ հոդվածը‘Սաուլ Ալվարեսը ցանկանում է ևս մեկ մենամարտ անցկացնել Մեյվեզերի դեմ’