‘Սաուլ Ալվարեսը ցանկանում է ևս մեկ մենամարտ անցկացնել Մեյվեզերի դեմ’

1069

Միջին քաշային կարգում (մինչև 72,6 կգ)  WBS և  WBA Super վարկածներով  գործող տիտղոսակիր, մեքսիկացի  Սաուլ Ալվարեսը չի թաքցրել, որ ուզում է ևս մեկ մենամարտ անցկացնել Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի հետ:  Վերջինիս միավորներով պարտվել էր 2013 թվականին:  Մարզիկը վստահեցնում է, որ այդ տարիներից ի վեր շատ բան է փոխվել, հասունացել է և պատրաստ է նոր մենամարտերի.

«Ես միշտ էլ ցանկացել եմ ռևանշային մենամարտ անցկացնել, բայց հիմա դարձել եմ ավելի ուժեղ ու փորձառու: Չի բացառվում, որ այդ մենամարտը ամեն դեպքում կկայանա, և դա կլինի հիանալի փորձ: Առաջին մենամարտը շատ տխուր  անցավ: Մեյվեզերը դուրս չէր եկել կռվելու և հաղթեց միայն ու միայն փորձի շնորհիվ: Ռևանշին պատրաստվելու ժամանակ մենք ստիպված կլինենք շատ աշխատել, քանի որ հակառակորդն այնպիսի մարզիկներից է, ովքեր հարվածներ գրեթե բաց չեն թողնում»,-ասել է Ալվարեսը:

Հիշեցնենք, որ Ալվարեսը դեկտեմբերի 15-ին կփորձի 3-րրդ կատեգորիայում դառնաչ չեմպիոն: Նա ռինգ դուրս կգա WBA Regular վարկանիշի տիտղոսակիր, բրիտանացի Ռոկի Ֆիլդինգի դեմ:

Նախորդ հոդվածը‘Ռաբիոն համաձայնվել է տեղափոխվել «Բարսելոնա»’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է անձրև’