‘Ռադան քվեարկել է կոմունիստների խմբակցությունը լուծարելու օգտին’

822

Ուկրաինայի գերագույն ռադան խորհրդարանի խոսնակին լիազորել է լուծարել կոմունիստական խմբակցությունը, հայտնում է 112.ua.-ն: Համապատասխան որոշման օգտին քվեարկել է 232 պատգամավոր՝ անհրաժեշտ 226-ի փոխարեն:

Խմբակցության լուծարման պաշտոնական պատճառը անհրաժեշտ թվով անդամներ չունենալն է, ինչը նախատեսված է կանոնակարգով: Նախկինում կանոնակարգը, որ թույլ էր տալիս լուծարել պատգամավորական խմբերը, այլ ոչ թե խմբակցությունները, փոփոխվել էր խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովի հանձնարարությամբ:

Հուլիսի 22-ի նիստումփաստաթուղթն ընդունվել է երրորդ ընթերցմամբ: Տուրչինովը խոստացել է նույն օրը այն ներկայացնել նախագահի վավերացմանը, ինչից հետո լուծարել Ուկրաինայի կոմունիստական կուսակցության ֆրակցիան:

Միևնույն ժամանակ՝ ուկրաինական իշխանությունները պատրաստվում են արգելել առհասարակ ՈՒԿԿ-ն: Դրա համար առիթ են հանդիսացել կոմունիստների ելույթներն ընդդեմ երկրի արևելքում անցկացվող ռազմական գործողությունների: Կոմկուսի արգելման մասին դեռևս մայիսին խոսում էր Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը, ով պնդում էր, որ կուսակցությունը «ահաբեկչական և անջատական գործունեության» մասնակից է, իսկ ՈՒԿԿ-ի առաջնորդ Պյոտր Սիմոնենկոն «ռուսաստանյան քարոզչություն» է տանում: Փոխանցում է lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Տարօրինակ գողություն Կոնգրեսի վարչության անդամի տնից’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’