‘Ռադան օրենք է ընդունել Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին’

2411

Ուկրաինայի գերագույն ռադան ուրբաթ օրը օրենք է ընդունել «Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում իրավիճակի խաղաղ կարգավորման համար պայմաններ ստեղծելու մասին», որով մեկ տարով երկարացվում է Դոնբասի հատուկ կարգավիճակը:

Օրենքը, սակայն հատուկ նորմ է պարունակում, ըստ որի՝ հատուկ կարգավիճակն ուժի մեջ կմտնի միայն այն բանից հետո, երբ այդ տարածքներից դուրս բերվեն «բոլոր անօրինական  զինված կազմավորումները և ռազմական տեխնիկան, ինչպես նաև գրոհայիններն ու վարձկանները»:

Օրինագիծը պաշտպանել է 229 պատգամավոր՝ անհրաժեշտ նվազագույն 226-ի դիմաց:

Օրինագծում նշվում է, որ հատուկ կարգավիճակի երկարաձգումը նաև նպատակ ունի «անհարժեշտ պայմաններ ստեղծելու Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում ՄԱԿ-ի խաղաղարար գործողություններ ծավալելու համար»: Այդ գաղափարը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն վերջերս նորից հնչեցրել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանում:

 Փոխանցում է tass-ը:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի փորձագետը կոչ է անում ՀՀ առողջապահության համակարգում ներդնել ժամանակակից մոտեցումներ’
Հաջորդ հոդվածը‘Համանախագահները Երեւանում են’