‘Ռադիոհաղորդավարները «խաբեությամբ» Ուիլյամի կնոջ մասին տեղեկություններ են կորզել ‘

948

Ավստրալական ռադիոկայանի հաղորդավարները արքայազն Ուիլյամի կնոջ՝ Քեմբրիջի դքսուհու առողջական վիճակի մասին մանրամասնել են պարզել, զանգելով հիվանդանոց, որտեղ Քեյթը հետազոտվում է:

Ընդ որում, ռադիոկայանի հաղորդավարները հանդես են եկել Եղիսաբեթ թագուհու, արքայազն Չարլզի եւ նույնիսկ՝ արքայական ընտանիքի շան անունից: Լոնդոնի Էդվարդ 7-րդ թագավորի անվան հիվանդանոցի ղեկավարությունը խոստովանել է, որ հեռախոսազանգին պատասխանած բուժքույրը «կերել է» խայծը: Զրույցի ընթացքում բուժքույրը հակիրճ պատմել է դքսուհու առողջական վիճակի մասին:   Հիվանդանոցի ղեկավարությունն արդեն միջադեպի կապակցությամբ ներողություն է հայցել թագավորական ընտանիքից:

Արքայազն Ուիլյամի կինը հիվանդանոցում է երկուշաբի օրվանից, այն բանից հետո, երբ իրեն վատ է զգացել հղիության վաղ շրջանում: 

Նախորդ հոդվածը‘Գ. Ծառուկյան. Կոռուպցիայի դեմ պայքարը ղեկավարում են կոռումպացված անձինք’
Հաջորդ հոդվածը‘Կառլո Անչելոտի. Մոուրինյոն գիլյոտին է իմ գլխին’