‘Ռադիոհաղորդավար Ջոն Թորին ընտրվել է Տորոնտոյի քաղաքապետ’

1103

Կանադայի Տորոնտո քաղաքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում քաղաքապետ է ընտրվել հայտնի գործարար եւ ռադիոհաղորդավար Ջոն Թորին, որը քաղաքային խորհրդի անդամ էր, եղել է ընդդիմության առաջնորդ, ինչպես նաեւ հասցրել է թողարկել մի քանի հեղինակային թոք շոուներ: Իր քաղաքական հայացքներով Թորին պահպանողական  է. նա կողմ է, որ պետությունն՝ իր սոցիալական պարտավորությունները կատարելու նպատակով  միջամտի տնտեսական կյանքին:

Ի տարբերություն Թորիի՝ Տորոնտոյի նախկին քաղաքապետ Ռոբ Ֆորդը չի փայլել իր բարի համբավով: Նրա անվան հետ են կապված մի շարք սկանդալային պատմություններ, մասնավորապես՝ ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելը, ղեկին լինելու ընթացքում գիրք կարդալը, սեռական ոտնձգությունները եւ այլն: Կասկածներ կան նաեւ, որ նա թմրանյութեր է օգտագործում, չնայած բավարար ապացույցներ չկան:

Նախորդ հոդվածը‘Լեւոն Պաչաջյան. Այս ամենը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մեր ժողովուրդը միահամուռ կերպով չփոխի իրավիճակը’
Հաջորդ հոդվածը‘Ղրիմում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով նոր ծրագիր է մշակվել’