‘Ռազմիկ Պետրոսյան. Կցանկանամ, որ մեր զինվորները զերծ մնան քաղաքականությունից’

1663

Ուրախ եմ, որ ի դեմս բանակի՝ գոնե ունենք մի կառույց, որով հպարտանալու իրավունք ունենք: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Ռազմիկ Պետրոսյանը՝ հավելելով, որ բանակը մեր պետականության պահպանման և մեր խաղաղության երաշխավորն է:

«Թերություններ կան, բայց հպարտության չափը պակաս չէ: Ես ուզում եմ շնորհավորել մեր զինվորներին, կցանկանամ, որ նրանք իսկապես կարողանան պահել այն ոգեղենը, որ եղել է բանակում, զերծ մնան քաղաքականությունից: Պետք է կարողանանք բանակը հեռու պահել քաղաքականությունից»,- ասաց նա:

Ռազմիկ Պետրոսյանի խոսքով՝ պետք է թերությունների մասին ահազանգենք, բայց դրա հետ մեկտեղ՝ պետք է չթողնենք բանակի զինվորին քաղաքականություն ներքաշեն: Նա համոզմունք հայտնեց, որ հետագայում բոլոր խնդիրները կարգավորվելու են: Պետրոսյանն ասաց՝ խնդիրները շատ են, բայց ամենակարևոր խնդիրը, ըստ նրա, շարունակում է մնալ բանակում տիրող բարոյահոգեբանական վիճակը:

Նախորդ հոդվածը‘Աֆղանստանում միջազգային զորքերի զրահամեքենան բախվել է մարդատար ավտոբուսին’
Հաջորդ հոդվածը‘Ջրհեղեղի ալիքի տակ հայտնված անօգնական փոքրիկը ջրի ծուղակից ազատվել է մեծ պայուսակի շնորհիվ (տեսանյութ)’