‘Ռամոս. «Հենց Չեմպիոնների լիգայում ես տեսնում ֆուտբոլիստների իրական որակները»’

1275

Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է Չեմպիոնների լիգայի մասին քառորդ եզրափակչի`«Ատլետիկո»-ի դեմ կայանալիք առաջին խաղից առաջ.

«Չեմ կարծում, որ այս մրցաշարը կարևոր է միայն ինձ համար. այն կարևոր է յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար: ՉԼ-ն լրացուցիչ մոտիվացիա է հաղորդում, քանի որ այն լայնորեն լուսաբանվում է ամբողջ աշխարհում:

Դու այլ ես դառնում` խաղալով Եվրոպայի լավագույն թիմերի դեմ. հենց սա է առանձնացնում սովորական ֆուտբոլիստին որևէ թոփ ակումբում հանդես եկող ֆուտբոլիստից: Նման խաղերում ես տեսնում մյուս բոլոր ֆուտբոլիստների իրական որակները և հասկանում ես, թե նրանցից ով է աչքի ընկնող»,- Ռամոսի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ‘
Հաջորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. Քառորդ եզրափակչից առաջ’