‘Ռայոլան ասել է,որ Պոգբայի ապագայի հետ կապված օրական ստանում է 20 զանգ’

714

«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ իր հաճախորդը կլքի «Ծեր սենյորան» համապատասխան առաջարկի դեպքում: Նաև ավելացրել է, որ կիսապաշտպանի ապագայի հետ կապված օրական ստանում է 20 զանգ:

«Պոգբան 5 տարվա պայմանագիր է կնքել «Յուվենտուսի» հետ, բայց մենք մեծ մարդիկ ենք ու հասկանում ենք, որ եթե համապատասխան առաջարկ գա, նա կլքի թիմը: «Յուվենտուսի» համար ամենակարևորը վերափոխել թիմն այն փողերով, որոնք կստանա նրա վաճառքից, հակառակ դեպքում կասեն, թե տրանսֆերը սխալմունք էր:

Ամեն թիմի համար կարևոր է շարունակել փոխվել, նույնիսկ երբ այն առանց այդ էլ ուժեղ է: Հաջորդ խաղաշրջանին նրանք կարող են գնել 4-5 խաղացող: Իր ժամանակին նրանք վաճառեցին Զիդանին, ու ոչինչ: Ընտրելով Կավանիի ու Դիբալայի միջև, ես նրանց փոխարեն կնախընտրեի Դիբալային, քանի որ Կավանիի աշխատավարձը նրանց համար կարող է շատ բարձր լինել:

Ես Պոգբայի առիթով ստացել եմ արդեն երկու հազար զանգերից ավելի: Օրական ստանում եմ 20 զանգ ու դրանցից առնվազն երկուսը բանակցությունների առաջարկով է: Լավագույն առաջարկը ձգում էր առնվազն նշանդրեքի, ոչ թե՝ հարսանիքի»:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյոն պատմել է, թե ինչպես են շփոթել Ֆելայինի եղբայրներին ‘
Հաջորդ հոդվածը‘ԿԲ-ն 31 միլիարդ դրամի շահույթ է ունեցել դրամի արժեզրկման արդյունքում. Մամուլ ‘