‘ԿԲ-ն 31 միլիարդ դրամի շահույթ է ունեցել դրամի արժեզրկման արդյունքում. Մամուլ ‘

23459

ՀՀ Կենտրոնական բանկը 2014 թվականը փակել է 31 միլիարդ 844.3 միլիոն դրամ շահույթով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԲ 2014թ. համախմբված ֆինանսական հաշվետվությունից, գրում է «168 ժամը»: Համեմատության համար թերթը նշում է, որ 2013 թվականը Կենտրոնական բանկը փակել էր 10.7 միլիարդ դրամ վնասով: Ինչպես երևում է համախմբված շահույթի կամ վնասի և այլ համապարփակ ֆինանսական արդյունքի մասին տվյալներից՝ ԿԲ շահույթի մեծ մասը գոյացել է փոխարժեքի տատանումից: Մասնավորապես, ՀՀ Կենտրոնական բանկը 30 միլիարդ 384 միլիոն դրամի եկամուտ է ստացել փոխարժեքային տարբերություններից: Եվս 5.5 միլիարդ դրամի եկամուտ ունեցել է ածանցյալ գործիքներից: 2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ ԿԲ ակտիվների մեծությունը կազմել է 18.2 միլիարդ դրամ’ 2013 թվականի դեկտեմբերի 31-ի 5.57 միլիարդ դրամի դիմաց: ԿԲ սեփական կապիտալը նախորդ տարվա վերջին կազմել է 30.9 միլիարդ դրամ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Ռայոլան ասել է,որ Պոգբայի ապագայի հետ կապված օրական ստանում է 20 զանգ’
Հաջորդ հոդվածը‘Kicker-ի և Bild-ի բարձր գնահատականը՝ Հենրիխ Մխիթարյանի խաղին’