‘Ռանյերի. «Մենք պետք է ուրախանանք եւ ժպտանք, քանի որ Պրեմիեր լիգայից դուրս մնալու վտանգ մեզ չի սպառնում» ‘

1645

Մենք պետք է ուրախանանք եւ ժպտանք, քանի որ Պրեմիեր լիգայից դուրս մնալու վտանգ մեզ չի սպառնում,-կատակով ասել է Անգլիայի առաջնության առաջատար «Լեսթեր Սիթիի» իտալացի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին:

«Պետք է հիշեք, որ առաջնության մեկնարկային տուրից առաջ Ռանյերին պաշտոնանկ լինելու առաջին թեկնածուն էր, իսկ «Լեսթերը»՝ Պրեմյեր լիգայից դուրս մնալու գլխավոր թեկնածուն: Այդ ամենը ես շատ լավ եմ հիշում: Մրցաշրջանի ընթացքում մեր թիմի հետ տեղի ունեցածը հրաշք է:

Վերջնամասում ես զբաղված եմ միայն իմ թիմով: Ցանկանում եմ, որ մեր ակումբն ունենա բնավորություն նաեւ ծանր ժամանակների համար: Կյանքում միշտ չի լինում արեւ, լինում են նաեւ անձրեւային օրեր»,- Ռանյերիի խոսքը մեջբերում է Goal.com -ը:

Նախորդ հոդվածը‘Bild. Մոուրինյոն 3 տարվա պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ’
Հաջորդ հոդվածը‘Բրազիլիայի նախագահը տանուլ է տվել իմպիչմենտի քվեարկությունը’