‘Ռաուլը գոլ է խփել «Նյու Յորք Կոսմոսում» իր առաջին խաղում (տեսանյութ)’

1017

Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալես Բլանկոն նորամուտն է նշել «Նյու Յորք Կոսմոսի» կազմում:

Ռաուլը մասնակցել է Հարավային Կորեայի ընտրանու հետ ընկերական հանդիպմանը: Խաղը կայացել է լուսնային օրացույցով Նոր տարվա գավաթի խաղարկության շրջանակում: Այս մրցաշարն անցկացվում է 1948 թվաանից: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2:2 հաշվով, Ռաուլը մասնակցել է խաղին և հետխաղյա 11 մետրանոց հարված է իրացրել (11 մետրանոցներ` 4:2):

Հիշեցնենք, որ 37-ամյա Ռաուլը «Նյու Յորք Կոսմոսի» հետ պայմանագիր է կնքել 2014 թվականի հոկտեմբերին: Համաձայնագիրը նախատեսված է 2 մրցաշրջանի համար: Ֆուտբոլիստի կարիերային զուգահեռ Ռաուլը զբավելու է ամերիկյան ակումբի ակադեմիայի աշխատանքների համար:

Նախորդ հոդվածը‘ՔԿՀ-ի աշխատակիցը կալանավորին թմրամիջոց է փոխանցել’
Հաջորդ հոդվածը‘Նաիրիտցիները երթով շարժվում են դեպի նախագահական’