‘Ռաֆայել Թեյմուրազյան. «Քաղաքագիտական վերլուծությունը 100%-ով իրականություն է դարձել» ‘

3081

«Կարծում եմ՝ վաղուց ժամանակն է արձանագրել, որ մոտ երեք տարի առաջ հրապարակված «քաղաքագիտական վերլուծությունը» 100%-ով իրականություն է դարձել», — «Ֆեյսբուքում» գրում է Ռաֆայել Թեյմուրազյանը:

Իրադարձությունների զարգացման ընթացքը պրոցեսի կառավարումից է կախված իհարկե, բայց կարևոր է, որ մտածողությունը, քայլերը զգացական մակարդակից բարձրացել են:
Հայաստանում քաղաքականությունը վերջապես սկսում է դառնալ քաղաքական: Ամեն ազդեցություն հակազդեցություն է ծնում: Բնական է, որ հիմա է՛լ ավելի կակտիվանա գրոհը ՀԱԿ-ի, անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանի (ի վերջո՝ ինքն է էս կոնսոլիդացիայի կնքահայրը) և քառյակի մյուս ուժերի նկատմամբ: Կարևորը՝ հանգիստ, առանց դեսուդեն շեղվելու, Ստեփան Դեմիրճյանի ասած՝ հերթով-շարքով-կարգով պրոցեսն առաջ տանելն է, ինչպես մինչ այս պահն է եղել:
Գլխավորն այն է, որ քաղաքականությունը դուրս է գալիս զգացականության և էժան փառք որոնելու շրջանակներից, ինչը տասնյակ, նույնիսկ՝ հարյուրավոր տարիներ պակասել է մեր ժողովրդին: Հենց մենակ էս մտածողության ամրացումն արդեն Հայաստանին լավ ապագա է երաշխավորում՝ անկախ կոնկրետ այս պրոցեսի հետագա ընթացքից:

Նախորդ հոդվածը‘Եվրո-2016. Այսօրվա խաղերի ազդագիր’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկյան խոշոր լրատվամիջոցները անդրադարձել են ընդդիմության հանրահավաքին’