‘Ամերիկյան խոշոր լրատվամիջոցները անդրադարձել են ընդդիմության հանրահավաքին’

2575

Ամերիկյան խոշոր լրատվամիջոցները՝ Fox news-ը եւ Washington post-ը, անդարդառնալով Եռյակի հանրահավաքին, գրում են.

Հայաստանում մոտ 12 հազար մարդ հոկտեմբերի 10-ին հավաքվել էր Երեւանի կենտրոնում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի կողմից առաջարկված սահմանադրական փոփոխությունների: Ցուցարարները եւ Հայաստանի երեք հիմնական ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները, անկախ իրենց գաղափարական տարբերություններից, կազմակերպել էին հանրահավաք՝ իշխանափոխության պահանջով: Նրանք իշխանություններին մեղադրում են սխալ տնտեսական քաղաքականություն վարելու մեջ:

Սերժ Սարգսյանը, ով այժմ գտնվում է երկրի ղեկին, առաջարկել է Հայաստանում իրականացնել սահմանադրական փոփոխություններ, որով երկիրը կիսանախագահական համակարգից անցում կկատարի խորհրդարանականի:  Ընդդիմության կարծիքով՝ փոփոխությունների միջոցով Սերժ Սարգսյանը ապահովում է իր վերարտադրման գործընթացը, քանի որ 2018 թվականին ավարտվում է իր նախագահության երկրորդ ժամկետը:

Global post-ը գրում է.

Ընդդիմության ավելի քան 10 հազար կողմնակիցներ հոկտեմբերի 10-ին մասնակցում էին Երեւանի կենտրոնում մեկնարկած հանրահավաքին՝ պահանջելով իշխանափոխություն: Նրանք գործող իշխանություններին մեղադրում են աղքատությանը չդիմակայելու եւ կոռուպցիայի մեջ: «Եկել է ժամանակը՝ ազատվելու ավազակապետական եւ կոռումպացված իշխանությունից»,- հանրահավաքի ժամանակ հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ եւ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ են արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: 

Նախորդ հոդվածը‘Ռաֆայել Թեյմուրազյան. «Քաղաքագիտական վերլուծությունը 100%-ով իրականություն է դարձել» ‘
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Պրագմատիկ, հաշվարկված քայլերով Եռյակը գնում է առաջ ‘