Ռաֆայել Նադալը 14-րդ անգամ նվաճեց «Ռոլան Գարոսի» տիտղոսը (տեսանյութ)

318

Իսպանացի Ռաֆայել Նադալը 14-րդ անգամ նվաճեց Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Այս մրցաշարում 36-ամյա թենիսիստն անցկացրեց իր 14-րդ եզրափակիչը՝ մրցելով 23-ամյա նորվեգացի Կասպեր Ռուուդի հետ։ Նադալն առավելության հասավ երեք սեթում՝ 6։3, 6։3, 6։0 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 20 րոպե։

Նադալը բարելավեց իր ռեկորդը՝ նվաճելով «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-րդ տիտղոսը։

Կասպեր Ռուուդը Նորվեգիայի առաջին ներկայացուցիչն էր «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եզրափակիչում, որին Փարիզում հետեւում էին նաեւ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը եւ Նորվեգիայի թագաժառան Հոկոն Մագնուսը։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամն այս տարի 43,6 միլիոն եվրո էր։

Նախորդ հոդվածըԵԱ․ Ծանրամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է երկամարտի մեդալային պայքարում
Հաջորդ հոդվածը«Ռոլան Գարոս»․ Իգա Շվյոնտեկը երկրորդ անգամ նվաճեց տիտղոսը (տեսանյութ)