‘Ռաֆայել Նադալ. «Կրկին պատրաստ չեմ Australian Open-ին»’

1105

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը խոսել է Ավստրալիայի Բաց առաջնության առաջին փուլում իր հայրենակից Ֆերնանդո Վերդասկոյից կրած պարտության մասին (6:7 (6:8), 6:4, 6:3, 6:7 (4:7), 2:6): Աշխարհի հինգերորդ ռակետի խոսքով, տեղծված իրավիճակն իրեն նախորդ տարին է հիշեցնում:

«Անչափ դժգոհ եմ, թե ինչպես խաղացի առաջին սեթում,_ Նադալի խոսքերն է մեջբերում Australian Open-ի պաշտոնական կայքը: _Երբ մրցակցիդ հաջողվում է հարյուր տոկոս ճշգրտությամբ կատարել մատուցումները, դու այլեւս հնարավորություն չես ունենում: Վերդասկոն ինձանից լավ էր խաղում եւ իրեն գերազանց դրսեւորեց հինգերորդ սեթում: Ինձ համար դժվար է գիտակցել, որ պարտվել եմ: Այս իրավիճակն ինձ նախորդ տարին է հիշեցնում, երբ լիովին պատրաստ չէի առաջնությանը»:

Նախորդ հոդվածը‘ Օզբիլիսը հնարավոր է վերադառնա «Կուբան»’
Հաջորդ հոդվածը‘Մեղրու լեռնանցքը դժվարանցանելի է’